կարևոր
1256 դիտում, 2 տարի առաջ - 2020-12-21 16:05

Ձմեռային արձակուրդից առաջ դպրոցներն անցկացնում են վերջին շաբաթվա դասերը

Ձմեռային արձակուրդից առաջ դպրոցներն անցկացնում են վերջին շաբաթվա դասերը

Հայաստանի հանրակրթական դպրոցներում դեկտեմբերի 28-ից կմեկնարկեն ձմեռային արձակուրդները: Այս մասին ասել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի մամուլի խոսնակ Գեղամ Մելիքբեկյանը:

«Առաջին դասարանցիների արձակուրդը տևելու է մինչև 2021 թվականի հունվարի 24-ը ներառյալ, 2-րդ դասարանցիներինը՝ մինչև հունվարի 17-ը ներառյալ: 3-12-րդ դասարանցիները արձակուրդում կլինեն մինչև հունվարի 10-ը ներառյալ»,- նշել է Մելիքբեկյանը: