կարևոր
2275 դիտում, 1 տարի առաջ - 2020-12-21 15:46

Վաղը Գլխավոր դատախազության դիմաց պահանջելու ենք Փաշինյանի դեմ քրեական գործ հարուցել և կալանավորել. Ղազինյան

Վաղը Գլխավոր դատախազության դիմաց պահանջելու ենք Փաշինյանի դեմ քրեական գործ հարուցել և կալանավորել. Ղազինյան

Վաղը կարգելափակվի Գլխավոր դատախազության մուտքը: Այս մասին այսօր «Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավար Արթուր Ղազինյանը «Հայրենիքի փրկության շարժման» իրավական հանձնախմբի հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ տեղեկացրեց, որ վաղն իրենք ժամը 12։00-ից սկսած լինելու են ՀՀ գլխավոր դատախազության շենքի դիմաց։

Նրանք դատախազությունից պահանջում են, որ Նիկոլ Փաշինյանին պետք է մեղադրանք առաջադրվի պետական դավաճանության հոդվածով և որպես որպես խափանման միջոց ընտրվի կալանավորումը։

Վաղը ՀՀ ողջ տարածքում  Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով տեղի են ունենալու խաղաղ անհնազանդության մի շարք միջոցառումներ, նաեւ գործադուլ և հացադուլ է մեկնարկում։