30.06.2022
|
||
---|---|---|
USD | 407.21 -1.10 | |
GBP | 492.81 -3.61 | |
EUR | 423.54 -6.21 | |
GEL | 139.05 -0.30 | |
RUB | 7.75 -0.08 |
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կոչ է արել կրկնապատկել զգոնությունը COVID-19-ի հետ կապված իրավիճակի պատճառով՝ հաշվի առնելով Մեծ Բրիտանիայում վիրուսի նոր մուտացիայի ի հայտ գալը:
«Մենք պետք է շատ զգոն լինենք», - ասել է Մակրոնը առցանց նախարարական խորհրդում:
Նա անդրադարձել է «վիրուսի խնդրահարույց մուտացիային»՝ Մեծ Բրիտանիայում հայտնաբերված նոր համախտանիշներին:
Ավելի վաղ Մեծ Բրիտանիայում հայտարարվել էր SARS-CoV-2 կորոնավիրուսի նոր մուտացիայի մասին: Շաբաթ օրը Մեծ Բրիտանիայի Խորհրդատվական խորհուրդը նոր և զարգացող շնչառական վիրուսային սպառնալիքների վերաբերյալ հաստատել է, որ երկրում հայտնաբերված կորոնավիրուսի տարբերակը տարածվում է ավելի արագ տեմպերով և պահանջում է էլ ավելի զգուշություն բնակչության կողմից: Չնայած վիրուսի նոր տարբերակը, ըստ նախնական գնահատականների, կարող է 70 տոկոսով ավելի վարակիչ լինել, քան սովորականը, դեռ ոչինչ չի կարող ենթադրել, որ այն ավելի վտանգավոր է մահվան կամ հոսպիտալացման տեսանկյունից: