կարևոր
1880 դիտում, 2 տարի առաջ - 2020-12-21 14:37

ԵՊՀ ֆակուլտետները միանում են դեկտեմբերի 22-ի համազգային անհնազանդության միջոցառումներին

ԵՊՀ  ֆակուլտետները միանում են դեկտեմբերի 22-ի համազգային անհնազանդության միջոցառումներին

ԵՊՀ մի շարք ֆակուլտետներ միանում են 2020 թ. դեկտեմբերի 22-ի համազգային անհնազանդության միջոցառումներին: Այս մասին ասված է ԵՊՀ հայտարարության մեջ:

Հիմք ընդունելով Երևանի պետական համալսարանի գիտական խորհրդի 2020 թ. նոյեմբերի 20-ի հայտարարությունը՝ վերահաստատում ենք մեր պահանջը ՀՀ վարչապետի և կառավարության անհապաղ հրաժարականի մասին և միանում ենք 2020 թ. դեկտեմբերի 22-ի համազգային անհնազանդության միջոցառումներին:

Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ
Աստվածաբանության ֆակուլտետ
Արևելագիտության ֆակուլտետ
Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ
Իրավագիտության ֆակուլտետ
Հայ բանասիրության ֆակուլտետ
Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
Պատմության ֆակուլտետ
Քիմիայի ֆակուլտետ
Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ
Ֆարմացիայի ինստիտուտ
Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն