կարևոր
432 դիտում, 9 ամիս առաջ - 2020-12-21 14:27

Համացանցում տարածվել են չճշգրտված տեղեկություններ պարունակող ենթադրյալ գերեվարվածների ցուցակներ. Քննչական կոմիտե

Համացանցում տարածվել են չճշգրտված տեղեկություններ պարունակող ենթադրյալ գերեվարվածների ցուցակներ. Քննչական կոմիտե

Քննչական կոմիտեն հայտնում է, որ վերջին օրերին համացանցում լայն տարածում են գտել ենթադրյալ գերեվարված զինծառայողների և քաղաքացիական անձանց ցուցակներ, որոնք պարունակում են չճշգրտված տեղեկություններ և խուճապ են առաջացնում հանրության շրջանում: Քննչական կոմիտեն այս մասին հայտարարություն է տարածել.

«Խնդրում ենք հիմք ընդունել բացառապես ՀՀ քննչական կոմիտեի և ՀՀ պաշտպանության նախարարության  տրամադրած տեղեկատվությունը:

Հորդորում ենք զերծ մնալ չճշտված տեղեկություններ տարածելուց և հանրությանը մոլորեցնելուց»,- ասված է հայտարարության մեջ:

ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվական հեռախոսահամարներն են՝ (011)88-00-94, (011) 88 -00 -21: