կարևոր
1543 դիտում, 2 տարի առաջ - 2020-12-21 14:10

Բժիշկ-համաճարակաբանը բուժաշխատողներին կոչ է անում վաղը գնալ Հանրապետության հրապարակ՝ հայտնելու իրենց քաղացիական դիրքորոշումը

Բժիշկ-համաճարակաբան Էդուարդ Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Հարգելի բուժաշխատողներ 

Վաղը, դեկտեմբերի 22-ին, եկեք Հանրապետության հրապարակ հայտնելու ձեր քաղացիական դիրքորոշումը։

«Բժիշկները քաղաքականությունով չեն զբաղվում» կեղծ ուղերձը շատ բուժաշխատողներին կաշկանդում է բարձրաձայնել սեփական կարծիքը։ Քաղաքացի լինելը չի նշանակում քաղաքականությունով զբաղվել, իսկ բժիշկները՝ լինելով հասարակության առաջատարներ, պարտավոր են օրինակ ծառայել։

Այսպիսո՛վ, քաղաքացիական դիրքորոշումը բարձրաձայն արտահայտելը ոչ թե մեր իրավունքն է, այլ պարտականությունը և մենք պարտավոր ենք բուժել ոչ միայն մարդուն, այլ նաև հասարակությանը, երբ առաջանում է դրա կարիքը։ Մեր հասարակությունը, մեր երկիրը ծանր հիվանդ է և մեր օգնության կարիքն ունի, եկեք օգնենք։

Վաղը ես իմ կոլեգաների ու ընկերների հետ լինելու եմ Հանրապետության հրապարակում»։