19.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.15 -0.64 | |
GBP | 479.66 -9.52 | |
EUR | 407.5 -5.31 | |
GEL | 145.36 -0.21 | |
RUB | 6.87 +0.04 |
Սիսիանի եկեղեցու հոգևոր հովիվի վրա ուղիղ եթերում հարձակում գործելու կոչ հնչեցնողը Երևանում բնակվող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Արսեն Ավագյանն է, որը աշխատում է ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնում: Նա գրառում է արել՝ Հենց հիմա երթով շարժվում ենք Սիսիանի եկեղեցի և դուրս շպրտենք այդ հոգևորական կոչվածին: Կարճ ժամանակ անց նա խմբագրել է գրառումը՝ թողնելով միայն առաջին մասը:
Հիշեցնենք, որ այսօր Սյունիքի մարզ այցի շրջանակում Նիկոլ Փաշինյանը մտել է Սիսիանի Սուրբ Գրիգոր եկեղեցի, որտեղ հոգեւոր հովիվը վարչապետի պարզած ձեռքն օդում է թողել ու դուրս հրավիրել եկեղեցուց:
Որոշ ժամանակ անց Արսեն Ավագյանը ֆեյսբուքյան լայվով ցուցադրեց, թե ինչպես նա, մի խումբ բնակիչների հետ, եկեղեցու դիմաց բռնության կոչեր է հնչեցնում՝ պահանջելով հոգևոր հովիվին լքել եկեղեցին: