կարևոր
979 դիտում, 1 տարի առաջ - 2020-12-21 11:21

Ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում ականազերծել են 238 հեկտար տարածք

Ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում ականազերծել են 238 հեկտար տարածք

Ռուսաստանի Պաշտպանության նախարարության Միջազգային հակաականային կենտրոնի մասնագետները շարունակում են Լեռնային Ղարաբաղի տարածքի ականազերծման աշխատանքները։

ՌԴ ՊՆ-ն հայտնում է, որ Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ ուժերի ինժեներական ստորաբաժանումների կողմից ականազերծվել է շուրջ 238 հեկտար տարածք, 93 կիլոմետր ճանապարհ, 423 բնակելի տուն: Հայտնաբերվել և վնասազերծվել է ավելի քան 8,3 հազար պայթուցիկ նյութ:

Պայթունավտանգ առարկաներից տարածքի ականազերծման եւ մաքրման ընթացքում ռուս խաղաղապահները կիրառում են ժամանակակից ռոբոտատեխնիկական համալիրներ, որոնք թույլ են տալիս պահպանել ականազերծման բարձր տեմպը լեռնային տեղանքի եւ եղանակի վատթարացման պայմաններում: