կարևոր
1875 դիտում, 2 տարի առաջ - 2020-12-21 10:23

Ստեփանակերտում բլոկ-մոդուլային քաղաք է տեղադրվել ռուս խաղաղապահների համար․ (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Ստեփանակերտում ավարտվել է ռուս խաղաղապահների համար բլոկ-մոդուլային քաղաքի շինարարությունը:

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ այն նախատեսված է 250 մարդու համար: «Բլոկ-մոդուլային քաղաքը անձնակազմի կյանքի եւ կենցաղի համար հարմարավետ պայմաններ կստեղծի»,-ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ բլոկ-մոդուլային քաղաքը ներառում է բնակելի եւ սանիտարական մոդուլներ, մարզասրահ, բուժկետ, ժամանցի սենյակ, շտաբ, ճաշարան, խոհանոց, զենքի եւ ինժեներական սարքավորումների պահպանման սենյակ եւ այլն: