Քիչ առաջ ֆեյսբուքյան լայվում Փաշինյանը սյունեցիներին է դիմել՝ բացատրելու, թե ինչու է աշխատանքային այցով մեկնում Սյունիք: Նրա խոսքով՝ գնում է սյունեցիների աչքերի մեջ ուղիղ նայելու և բացատրություններ տալու:
Սյունիքի բնակիչները, սակայն չեն ուզում Փաշինյանին տեսնել այնտեղ և վաղ առավոտից փակել են դեպի մարզ տանող ճանապարհները: Այս պահին ոստիկանական ուժերը և քաղաքացիները Սյունիքի ճանապարհներին են՝ մի կողմից ճանապարհ են ուզում բացել, սյունեցիներն արգելում են:
Ինչպես հայտնել էինք, վաղ առավոտից Փաշինյանը այցը կազմակերպելու նպատակով ոստիկանության ներքին զորքերի 1700 ծառայող է մեկնել Սյունիք:
Հավելենք, նաև, որ այսօր ՀՀ-ում և Արցախում դեռևս շարունակվում է արցախյան պատերազմում նահատակվածների հիշատակի համար հայտարարված սուգը:
Այսօր Սյունաց արծիվ, Լեռնահայաստանի և Հայ ժողովրդի հերոս Գարեգին Նժդեհի մահվան հիշատակի օրն է: