կարևոր
1371 դիտում, 9 ամիս առաջ - 2020-12-21 08:46

Լարված իրավիճակ Սյունիքում․ սյունեցիների եւ ոստիկանների միջեւ բախումներ են

Սյունիքի բնակիչները հավաքվել են Սյունիքի դարպասների մոտ` արգելելու Նիկոլ Փաշինյանի մուտքը մարզի տարածք: Մեկ տասնյակ ավտոբուսներով ոստիկանները փակել են Շինուհայրի խաչմերուկը։ 

Ինչ-որ պահի երբ սյունեցիները փորձեցին բացել ճանապարհն ու անցնել առաջ, ոստիկանության եւ տեղի բնակիչների միջեւ քաշքշուկ տեղի ունեցավ։