1955թ.-ի դեկտեմբերի 21-ին Վլադիմիրի բանտում մահացավ Գարեգին Նժդեհը, ում շնորհիվ տապալվել է Զանգեզուրը Լեռնային Ղարաբաղի ու Նախիջևանի օրինակով Ադրբեջանին բռնակցելու թուրք-բոլշևիկյան ծրագիրը:
Գարեգին Նժդեհը ծնվել է 1886 թվականի հունվարի 1-ին[2][3] Ռուսական կայսրությունում՝ Երևանի նահանգի Նախիջևանի գավառի Կզնուտ (այժմ՝ Գյուզնութ) գյուղում։
1906 թվականին մեկնել է Բուլղարիա, որտեղ Ռոստոմի աջակցությամբ և մակեդոնական ազատագրական շարժման ղեկավարների միջնորդությամբ ընդունվել է Սոֆիայի սպայական դպրոցը և այն հաջողությամբ ավարտելով՝ 1907 թվականին վերադարձել է Հայաստան-Հայկական Լեռնաշխարհ: 907 թվականին մտել է ՀՅԴ շարքերը և մասնակցություն ունեցել պարսկական հեղափոխական շարժման մեջ։ Զենք և ռազմամթերք տեղափոխելու համար Նժդեհը 1909 թվականին վերադարձել է Կովկաս և ձերբակալվել ցարական իշխանությունն1երի կողմից։
Հայաստանի Հանրապետության հռչակումից հետո,1918 թվականի վերջին Նժդեհը ՀՀ կառավարության կողմից նշանակվում է Նախիջևանի գավառապետ, իսկ 1919 թվականի օգոստոսից՝ Կապանի, Արևիքի և Գողթանի (Կապարգողթ) ընդհանուր հրամանատար։ Ըստ 1920 թվականի օգոստոսին Հայաստանի և բոլշևիկների միջև կնքված զինադադարի, Զանգերզուրը, Արցախը և Նախիջևանը ժամանակավորապես զբաղեցվելու էին կարմիր բանակի կողմից։ Սակայն Նժդեհը որոշում է մնալ Սյունիքում և մենակ չթողնել լեռնահայությանը։ Այդ ծանր օրերին էր, որ Նժդեհը հղացել և գործի է դրել Դավիթբեկյան ուխտերը։ 1920 թվականի օգոստոսի 25-ին, Կապանի Կավարտ գյուղի եկեղեցում, Նժդեհի զինվորները ուխտ են արել Դավիթ Բեկի անունով՝ հավատարիմ մնալ հայրենի երկրի ազատության, իրենց հրամանատար Նժդեհին և կռվել մինչև վերջին շունչը։
1921 թվականին Նժդեհն իր զինակիցներով անցել է Պարսկաստան։ Այնտեղ մնալով 4 ամիս, նա շուտով հեռացել է Բուլղարիա։
Կասկածվելով Գերմանիայի հետ գաղտնի կապեր ունենալու մեջ, 1944 թվականի հոկտեմբերի վերջերին, խորհրդային «Սմերշ» բանակային հակահետախուզության գլխավոր վարչության աշխատակիցների կողմից Նժդեհը ձերբակալվել է։ Նրան տեղափոխել են Բուխարեստ, այնտեղից՝ ինքնաթիռով Մոսկվա և բանտարկել Լյուբյանկա բանտում։ 1946 թվականի նոյեմբերին, Նժդեհին Մոսկվայից ուղարկել են Երևան, ուր դատաքննությունը ավարտվել է 1948 թվականին. Նժդեհը դատապարտվել է 25 տարվա բանտարկության, ժամկետը հաշվելով 1944 թվականից (ի դեպ, դատավճիռը կայացվել է ապրիլի 24-ին)։
1948-1952 թվականներին Նժդեհը գտնվել է Վլադիմիրի բանտում, այնուհետև, մինչև 1953 թվականի ամռանը՝ Երևանի բանտում։ Այնուհետև, Նժդեհին նորից տեղափոխել են Վլադիմիր, ուր և նա մահացել է 1955 թվականիի դեկտեմբերի 21-ին։