Ողջ Կովկասում արևելյան սոսու ամենամեծ բնական պուրակի 60 հեկտարի կեսը անցավ Ադրբեջանին, այս մասին գրում է ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի տնօրեն Վահագն Վարագյանը:
««Սոսու պուրակ» արգելավայրը արևելյան սոսու Կովկասում ամենամեծ պուրակն էր, այն ստեղծվել էր 1958 թվականին: Գտնվում էր Սյունիքի մարզի Հանդ գյուղի մոտ՝ Ծավ գետի հովտում, որտեղ կար 200-250 տարեկան հազարից ավել ծառեր, որոնց բարձրությունը հասնում է 35 մետրի: Պուրակում աճում են հազվագյուտ ու արժեքավոր այլ ծառեր ևս: Իսկ ի՞նչ է արել շրջակա միջավայրի նախարարը պուրակը փրկելու համար, ոչինչ, բացառապես ոչինչ: Դրա փոխարեն Ռոմանոս Պետրոսյանը երեկ Եռաբլուրում կանգնած մեր հերոսների դեռևս տաք շիրիմներին գոռում էր Նիկոլ վարչապետ: Էս են սրանք ու սրա համար էս հողի վրա գերեզման չեն ունենալու»,- նշում է Վարագյանը: