կարևոր
913 դիտում, 10 ամիս առաջ - 2020-12-20 23:27

Կներկայացվեն Փաշինյանի դեմ ՀՔԾ-ում հարուցված քրեական գործի մանրամասները. Հայրենիքի փրկության շարժման իրավական հանձնախմբի արտակարգ նիստը բաց է լրագրողների համար

Վաղը ժամը 14.00 տեղի է ունենալու Հայրենիքի փրկության շարժման իրավական հանձնախմբի ընդլայնված կազմով արտակարգ նիստ, որի ընթացքում կներկայացվեն պետական դավաճանության առկա բոլոր հանգամանքները։ Բոլոր լրատվամիջոցները հրավիրվում են Հանձնախմբի նիստի աշխատանքները լուսաբանելու համար։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավար Արթուր Ղազինյանը: 

Նրա գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

«Սիրելի հայրենակիցներ

«Նիկոլ Փաշինյանի դեմ» ՀՔԾ-ում հարուցված քրեական գործով ընթանում է նախաքննություն՝ հսկող դատախազի անմիջական և գործուն մասնակցությամբ։

Այս քրեական գործով հրավիրված լինելով որպես վկա ներկայացրել եմ Նիկոլ Փաշինյանի և մի խումբ այլ բարձրաստիճան պաշտոնյաների կողմից կատարված պետական դավաճանության անհերքելի փաստեր, որոնց համալիր ստուգման արդյունքում Նիկոլ Փաշինյանի և այլ բարձրաստիճան պաշտոնատար անձանց ձերբակալությունն ու կալանքը այլևս ժամանակի հարց է։

Մեր կողմից ներկայացված պահանջները ներկայումս գտնվում են ընթացքի մեջ, ինչում համոզվել եմ անձամբ՝ մասնակցելով այս գործին որպես վկա։

Ընթացող գործընթացի ինտենսիվությանը չվնասելու,, ինչպես նաև դատախազության այս գործով հսկողական գործառույթի ամբողջական իրականացմանը չխոչընդոտելու նպատակով վաղը ժամը 14.00 նշանակված անժամկետ նստացույցը տեղափոխվում է դեկտեմբերի 22-ին, երեքշաբթի ժամը 12.00։

Փոխարենը, վաղը ժամը 14.00 տեղի է ունենալու Հայրենիքի փրկության շարժման իրավական հանձնախմբի ընդլայնված կազմով արտակարգ նիստ, որի ընթացքում կներկայացվեն պետական դավաճանության առկա բոլոր հանգամանքները։

Բոլոր լրատվամիջոցները հրավիրվում են Հանձնախմբի նիստի աշխատանքները լուսաբանելու համար»։