Հայ հրատարակիչ, «Անտարես» ընկերության հիմնադիր ու տնօրեն Արմեն Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել և ավելի ուշ հեռացրել է մի գրառում, որով Արցախն ու ՀՀ տարածքի որոշ հատվածներ համարում է ադրբեջանական, ավելին մեղադրել է հայերեին այդ տարածքներում տուն կառուցելու և ապրելու համար: Համացանցում այս գրառումն արժանացել է խիստ կոծտ քննադատության, ավելին՝ մեկնաբանություններից շատերն ունեն 18+ բովանդակություն: Հայհոյանքների մեծ չափաբաժին ստանալուց հետո, սույն անձնավորությունը հեռացրել էգրառումը: Սակայն շատ օգտատերեր հասցրել են պահպանել այդ գրառումը փաստող լուսանկարը:
Ուշագրավն այստեղ այն է, որ սույն անձի ղեկավարած հրատարակչությունը՝ «Անտարեսը», վերջին 2 տարում պետբյուջեից 11 անգամ մեկ անձից գնման ընթացակարգով գումար է ստացել. ընդհանուր՝ ավելի քան 136 միլիոն դրամ։
Իշխանափոխությունից հետո Մարտիրոսյանը սկսել է սերտ կապեր հաստատել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Վերջինիս նախաձեռնությամբ «Անտարես» ընկերությունը հրատարակել է Փաշինյանի հեղինակած «Երկրի հակառակ կողմը» գիրքը։ Մարտիրոսյանը դեռևս 2018թ. դեկտեմբերի 11-ին իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ պատրաստվում են Փաշինյանի 2-րդ և 3-րդ գրքերի հրատարակությանը՝ նշելով, որ մանրամասները գաղտնիք են։
«Անտարես» ընկերությանը պետբյուջեից «մեկ անձից» գնման ընթացակարգով հատկացվել է շուրջ 50 միլիոն դրամ վարչապետի արտաբերած «Հայաստանն իմ օջախն է։ Ժողովուրդն իմ ընտանիքն է» գովազդային պաստառների հրապարակման համար:
Արմեն Մարտիրոսյանը 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ առաջադրվել է «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի ցուցակով որպես պատգամավորի թեկնածու։ «Ես նպատակ չունեմ քաղաքականության մեջ երկար մնալ, ես ունեմ լավ գործ, ես հրատարակիչ եմ, այս ծրագիրը իրականացնելուց հետո շտապ վերադառնալու եմ իմ աշխատանքին»,- նախընտրական քարոզարշավի ընթացքում նշել է Մարտիրոսյանը։ Հիշեցնենք, որ ՀԱԿ-ը այդ ընտրություններին մասնակցում էր Արցախի հողերը հանձնելու գաղափարով, ու այն, որ իրենք հավաքեցին ոչ ավելի քան 1 տոկոս, հասարակության գնահատականն էր իրենց գաղափարներին։ Արմեն Մարտիրոսյանն էլ այդ հող հանձնողների թվին էր պատկանում։
Ի դեպ, հասարակական գործիչ Նարեկ Մալյանը հիշեցրել էր, թե ինչպես է ապրիլի 24-ի հիշատակի օրը անցկացնում Արմեն Մարտիրոսյանը, որը կողմնակից է Արցախի հողերի հանձնմանը․ «Ապրիլի 24-ը տարբեր մարդիկ տարբեր են նշում: Հայերը հնարավորության դեպքում այցելում են Ծիծեռնակաբերդ, ծաղիկներ են դնում անմար կրակի առաջ, իսկ պետ-բյուջեից առանց տենդերի հպարտների փողերը և ժպիտները հավաքողները այսպես...»,- գրել էր Մալյանը՝ կից հրապարակելով լուսանկար։