կարևոր
269 դիտում, 3 ամիս առաջ --> 2020-12-20 19:32

Բեռլինի միջազգային կինոփառատոնը մասամբ առցանց կանցկացվի համավարակի տարածման պատճառով

Բեռլինի միջազգային կինոփառատոնը մասամբ առցանց կանցկացվի համավարակի տարածման պատճառով

Բեռլինի ամենամյա միջազային կինոփառատոնը, որն ավանդաբար տեղի է ունենում փետրվարի վերջին, համավարակի պատճառով կանցկացվի երկու հարթակում՝ առցանց և կենդանի: 2021-ի մարտին օնլայն ձևաչափով տեղի կունենա փառատոնի ինդուստրիալ հատվածը, իսկ հունիսին ֆիլմերի բաց ցուցադրություններ կլինեն հանրության լայն շրջանակի համար: Այս մասին հաղորդագրություն է զետեղվել փառատոնի պաշտոնական կայքէջում:

Մրցութային ֆիլմերի ընտրության ընթացիկ գործընթացը շարունակվելու է: Ծրագիրը հրապարակվելու է փետրվարին և մարտին ներկայացվելու է առցանց եվրոպական կինոշուկայում:

Միջազգային ժյուրին դիտելու է կինոնկարները Բեռլինում և ընտրելու է մրցանակակիրներին: Ընտրված ֆիլմերն ամռանը ներկայացվելու են հանրությանը: