կարևոր
1358 դիտում, 1 տարի առաջ - 2020-12-20 19:11

Նշվել են հետկորոնավիրուսային համախտանիշի ախտանշանները

Նշվել են հետկորոնավիրուսային համախտանիշի ախտանշանները

Մեծ Բրիտանիայի առողջության և կլինիկական կատարելագործման ազգային ինստիտուտը (NICE) հրապարակել է հետկորոնավիրուսային համախտանիշի բուժման պաշտոնական ուղեցույց՝ թվելով կորոնավիրուսով վարակված անձանց մոտ նկատված  ախտանիշները: 

Բացի ընդհանուր ախտանշաններից, ինչպիսիք են հոգնածությունն ու բարձր ջերմությունը, մասնագետները հայտնաբերել են նաև ճանաչողական խանգարումներ, գլխացավ, վերջույթների քոր և թմրություն, ինչպես նաև քնի խանգարում:

Զեկույցում նշվում է, որ կորոնավիրուսով վարակված անձինք երկար ժամանակ կարող են տառապել որովայնի ցավից, սրտխառնոցից, փորլուծությունից ու անորեքսիայից: Հիվանդությունը ազդում է նաև պացիենտների հոգեբանական վիճակի վրա և կարող է առաջացնել դեպրեսիա ու անհանգստություն:

Սրտանոթային համակարգը նույնպես թիրախում է հայտնվում, հաճախ մարդիկ դիմում են բժշկի ՝ սրտխփոցի, ցավի կամ կրծքավանդակում սեղմման գանգատներով: