24.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.56 -2.26 | |
GBP | 502.73 +1.12 | |
EUR | 430.54 -0.94 | |
GEL | 139.14 -0.83 | |
RUB | 7.67 -0.07 |
Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում ավտոմեքենայի պայթյունի հետեւանքով զոհվել է առնվազն 9 մարդ: Այս մասին հաղորդում է Reuters-ը:
«Ահաբեկչության թիրախը պատգամավոր Խան Մոհամադ Վարդակն էր, որը վիրավորվել է: Բացի նրանից, պայթյունի հետեւանքով տուժել է եւս 20 մարդ՝ ներառյալ կանայք եւ երեխաներ»,-հայտնել է երկրի ՆԳՆ Մասուդ Անդարաբին:
Նրա խոսքով՝ դեռեւս հայտնի չէ՝ արդյոք պայթուցիկը տեղադրված էր մեքենայում, որը կայանված էր պատգամավորի աշխատավայրի ճանապարհին, թե ավտոմեքենան ղեկավարում էր մահապարտը:
Հաղորդվում է, որ դեռեւս որեւէ ահաբեկչական խմբավորում չի ստանձնել տեղի ունեցածի պատասխանատվությունը: