կարևոր
1435 դիտում, 2 տարի առաջ - 2020-12-20 15:59

ԱՄՆ-ում կորոնավիրուսից մահացածների թիվը գերազանցել է 316 հազարը

ԱՄՆ-ում կորոնավիրուսից մահացածների թիվը գերազանցել է 316 հազարը

ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը վերջին մեկ օրում աճել է 196 295-ով: Այս մասին հաղորդում է Ջոնս Հոփկինսի համալսարանը:

Համալսարանի տվյալներով՝ մեկ օրում մահացել  է 2571 վարակակիր:

Միացյալ Նահանգներում COVID-19 համաճարակի սկսվելուց ի վեր հաստատվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 17,6 մլն դեպք է, մահացել է ավելի քան 316 հազար մարդ: