24.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.56 -2.26 | |
GBP | 502.73 +1.12 | |
EUR | 430.54 -0.94 | |
GEL | 139.14 -0.83 | |
RUB | 7.67 -0.07 |
Հայաստանի մարմնամարզության հավաքի անդամ Արթուր Դավթյանը հաղթել է Վորոնին գավաթի խաղարկությունում:
Օլիմպիական խաղերի չեմպիոն Միխայիլ Վորոնինի գավաթի 27-րդ խաղարկությունում, որն այս տարի անցկացվում է դեկտեմբերի 17- 21-ը Ռուսաստանի Պենզա քաղաքում, Հայաստանն ուներ երկու ներկայացուցիչ: Բազմամարտում Արթուր Դավթյանը հավաքելով 82,899 միավոր դարձավ գավաթի խաղարկության ոսկե մեդալակիր, իսկ Արմեն Պետրոսյանը 9-րդն էր:
Դեկտեմբերի 20-ին մեկնարկում է Միխայել Վորոնինի գավաթի խաղարկության առանձին վարժությունների մրցելույթները:
Ավելի վաղ, ՀՀ սպորտային մարմնամարզության տղամարդկանց հավաքականը Մինսկում ուսումնամարզական հավաք էչ անցկացնում Բելառուսի ընտրանու հետ։