կարևոր
1060 դիտում, 1 տարի առաջ - 2020-12-20 14:32

Հայաստանի բռնցքամարտի առաջնության չեմպիոնները հայտնի են

Հայաստանի բռնցքամարտի առաջնության չեմպիոնները հայտնի են

Հայաստանի բռնցքամարտի մեծահասակների առաջնությունն ավարտվել է:

Երևանի «Դինամո» մարզադահլիճում դեկտեմբերի 14 -19-ն կայացած բռնցքամարտի Հայաստանի այս տարվա մեծահասակների առաջնությանը մեդալների համարա տղամարդկանց 8 քաշային կարգերում մրցեցին` 50 բռնցքամարտիկ, կանանց` 3 քաշային կարգերում ՝ 6 մարզիկ:

Ըստ քաշային կարգերի երկրի չեմպիոններ դարձան` Լիլիթ Դալաքյան (48 կգ), Սոնա Հարությունյան (64 կգ), Անի Հովսեփյան (75 կգ). Արթուր Հովհաննիսյան (52 կգ), Արթուր Ղազարյան (57 կգ), Նարեկ Հովհաննիսյան (63 կգ), Արմեն Մաշակարյան (69 կգ), Արման Դարչինյան (75կգ), Համբարձում Հակոբյան (81 կգ), Հենրիկ Սարգսյան (91 կգ), Դավիթ Չալոյան (91+ կգ):