կարևոր
453 դիտում, 10 ամիս առաջ - 2020-12-20 11:29

«Յուվենտուս»-ը խոշոր հաշվով հաղթել է «Պարմա»-ին

«Յուվենտուս»-ը խոշոր հաշվով հաղթել է «Պարմա»-ին

Իտալիայի ֆուտբոլի առաջնության 13-րդ տուրում «Յուվենտուս»-ն արտագնա խաղում մրցել է «Պարմա»-ի հետ:

«ծեր սինյորա»-ին հաջողվել է 4 անպատասխան գնդակ ուղարկել «Պարմա»-ի դարպասը: «Յուվենտուս»-ի կազմում աչքի են ընկել Դեյան Կուլուշևսկին, Ալվարո Մորատա և դուբլ է ձևակերպել Կրիշտիանու Ռոնալդուն:

Այս հաղթանակից հետո «Յուվենտուս»-ը Սերիա Ա մրցաշարային աղյուսակում 3-րդն է և ունի 27 միավոր: Առաջատարը 28 միավորով «Միլան»-ն է:

«Յուվենտուս»-ը հաջորդ հանդիպումը կանցկացնի դեկտեմբերի 22-ին` մրցելով «Ֆիորենտինա»-ի հետ: