կարևոր
1137 դիտում, 1 տարի առաջ - 2020-12-19 23:48

Վրաստանն Ադրբեջանի հետ սահմանին հսկիչ անցակետ կկառուցի

Վրաստանն Ադրբեջանի հետ սահմանին հսկիչ անցակետ կկառուցի

Մոտ ապագայում Դավիթ Գարեջի վանական համալիրի հարակից տարածքում` Վրաստան-Ադրբեջան սահմանի վիճահարույց հատվածքում, Վրաստանը ժամանակակից չափանիշներին համապատասխան սահմանային հսկիչ կետ կկառուցի, այս մասին, ինչպես տեղեկացնում է Aliq.ge-ն, ասել է ՆԳ նախարար Վախթանգ Գոմելաուրին` անցնող տարվա զեկույցի ներկայացման ժամանակ:

Վրաստանն ու Ադրբեջանը սահմանի` մի քանի վիճահարույց հատվածներ  ունեն, որոնք դեռևս համաձայնեցված չեն: Դրանցից մեկում տեղակայված է  VI դարի վանական համալիրը` Դավիթ Գարեջին, որի մի մասի հանդեպ հավակնություններ ունի Ադրբեջանը և ուխտավորներին չի թողնում համալիրի տարածք:

Գոմելաուրին վստահեցրել է` կատարվելու են սահմանային ենթակառուցվածքների բարելավման, հսկողության նոր սերնդի սարքավորումներով հագեցման, ավիացիայի հնարավոր զարգացման  աշխատանքներ:

Ինպես հիշեցնում է կայքը՝ վերջին տարիներին պետական ​​սահմանի չհստակեցված հատվածները լարվածություն են առաջացրել վրաց-ադրբեջանական սահմանին գտնվող` «Դավիթ Գարեջի» 6-րդ դարի վանական համալիրի շուրջ: Վանական համալիրում բազմիցս միջադեպեր են գրանցվել վրացի ու ադրբեջանցի սահմանապահների միջև, բողոքի ակցիաներ են անցկացվել: Իրավիճակը  լարվել էր հատկապես այն բանից հետո, երբ Ադրբեջանը փակել էր համալիր տանող մուտքը: