կարևոր
1722 դիտում, 1 տարի առաջ - 2020-12-19 23:12

Իսպանիայի Սանտա Պաու քաղաքը ճանաչել է Արցախի անկախությունը

Իսպանիայի Սանտա Պաու քաղաքը ճանաչել է Արցախի անկախությունը

Իսպանիայի Սանտա Պաու քաղաքը ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունն ու ինքնիշխանությունը՝ ընդունելով «Բարսելոնայի հայկական մշակութային միության»  ներկայացրած միջնորդագիրը։ Այս մասին ասված է Իսպանիայում ՀՀ դեպանության տարածած հաղորդագրության մեջ:

Սանտա Պաու քաղաքը նաև դատապարտել է 2020թ․ սեպտեմբերի 27-ից Արցախի Հանրապետության նկատմամբ Ադրբեջանի կողմից սանձազերծած ռազմական ագրեսիան և Թուրքիայի ակտիվ միջամտությունը, ինչպես նաև՝ ադրբեջանական զինուժի կողմից իրագործված ռազմական հանցագործությունները։