կարևոր
1799 դիտում, 1 տարի առաջ - 2020-12-19 22:36

«Հայրենիքի փրկության շարժումը» հանրահավաքի ժամանակ հստակեցրեց հետագա անելիքները․ (ՏԵՍԱՆՅՈւԹ)

  
Ազատության հրապարակում այսօր ժամը 15-ից մեկնարկեց «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքը, որի ժամանակ ելույթներով հանդես եկան Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող մասնակիցներ: Շարժմանն է միացել նաեւ Շիրակի հոգեւոր թեմի առաջնորդը:

  
Ընդդիմության հրավիրած հանրահավաքի ավարտից հետո սկսվել է սգո երթը: Մասնակիցներն անցել են Մաշտոցի պողոտայով, Հանրապետության հրապարակով: Վերջնակետը Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին է եղել, որտեղ մատուցվել է հոգեհանգստյան կարգ` ի հիշատակ Արցախյան պատերազմում զոհվածների: Այն մատուցել է Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ Սրբազանը:

Մանրամասները՝ Անահիտ Հովհաննիսյանի տեսանյութում։