Երևանի Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում ի հիշատակ Արցախի պատերազմում զոհված նահատակների պատարագ մատուցվեց Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի ձեռամբ։
«Այսօր մենք ձեզ հետ միասին սգո արարողություն ենք կատարում ի հիշատակ մեր սուրբ նահատակների։ Ավետարանական ճշմարտություն կա՝ երանի նրան, ով կյանքը կտա ընկերոջ համար, ավելի երանի նրան, ով կյանքը կտա ազգին, հայրենիքին։ Այսօր մեր երկնային սրբերի բանակն ավելացավ 5 հազարով, որոնք իրենց կյանքը տվեցին հայրենիքին։ Նահատակներն ամենաթանկագինն ու ամենապայծառն են երկնքում, որովհետև նրանք գիտակացաբար գնացին դեպի մահ՝ մահով ապահովելով հարվերժությունը։ Այսօր մենք ոգեկոչելով մեր երեխաների հիշատակը՝ պետք է նրանց երազանքը կյանքի կոչենք։ Այո, ծանր, վտանգավոր վիճակում ենք գտնվում, հաղթում է նա, ով չի ընկճվում»,- իր խոսքում ասաց Պարգև Սրբազանը՝ Տերունական աղոթքից հետո։
«Պետք է կարողանանք իմաստուն որոշումներ կայացնել, չլինենք սև ու սպիտակ, կարմիր ու դեղին, միայն միաբան ու համազգային ուժերով կկարողանանք հարթել մեր ապագան։ Թող Աստված մեր նահատակների հոգին լուսավորի, նրանց հարազատներին Սուրբ հոգով մխիթարություն պարգևի։ Մեզ էլ համբերություն, ուժ, կարողություն, հավատք, զգոնություն»,- ասել է արքեպիսկոպոսը։