կարևոր
3760 դիտում, 10 ամիս առաջ - 2020-12-19 19:48

«Նիկո՛լ, դու կարծում ես, թե հասա՞ր տղաների շիրիմներին, չէ՛, դու սողացիր նրանց ոտքերի տակ». Կարին Տոնոյան

«Նիկո՛լ, դու կարծում ես, թե հասա՞ր տղաների շիրիմներին, չէ՛, դու սողացիր նրանց ոտքերի տակ». Կարին Տոնոյան

«Այսօր կանգնած Եռաբլուրի աստիճաններին, տեսա թե ինչպես էր ոստիկանածածկ հրեշը սողում դեպի իր զոհերի շիրիմները՝ սգո երթ ծափերի ու սուլոցների տա՞կ... Չէ, Նիկոլ, դու չմտածես թե հաղթեցիր այսօր...

Ես միայն սրտխառնոց ունեցա քո ստեղծած տեսարանից՝ երկրի քարտեզի նման բզկտածդ ժողովրդի վարչապե՞տ ես ուզում մնալ... Միշտ այդպես մե՞ղկ, միշտ շրջապատված մի քանի հազար ոստիկանո՞վ, գլուխդ հովանոցներով սեփական ժողովրդից պատսպարելո՞վ... Դու ոնց եղար փողոցի ողբերգակ, այդպես էլ մնացիր, Նիկոլ... Դու կարծում ես, թե հասա՞ր տղաների շիրիմներին, չէ, դու չհասար, դու սողացիր նրանց ոտքերի տակ.... Ու միշտ սողալու ես... հիշիր...Անգամ դժոխքում ես սողալու...»,- այս մասին գրում է Արցախի հերոս Մենուա Հովհաննիսյանի մայրը՝ «Հայ ասպետ» հիմնադրամ-դպրոցի տնօրեն Կարին  Տոնոյանը: