կարևոր
1534 դիտում, 2 տարի առաջ - 2020-12-19 18:35

Գլխավոր դատախազության գնդապետն ազատվել է աշխատանքից

Գլխավոր դատախազության գնդապետն ազատվել է աշխատանքից

ՀՀ գլխավոր դատախազության Քրեակատարողական հիմնարկների նկատմամբ օրինականության վերահսկողության վարչության պետ, գնդապետ Գրիգոր Պողոսյանն ազատվել է աշխատանքից՝ իր դիմումի համաձայն: Այս մասին նա հայտնել է իր ֆեյսբուքյան էջում:

«Հարգելի ընկերներ,

Երեկ իմ դիմումի համաձայն ազատվել եմ զբաղեցրած պաշտոնից։

Որոշում կայացնելիս առաջնորդվել եմ իմ ներքին համոզմամբ և իմ արժեհամակարգի պահանջներով։ Հայտնում եմ նաև, որ օրերս համացանցային որոշ կայքերում իմ ազատման պատճառների վերաբերյալ առաջ քաշված վարկածները բացարձակ չեն համապատասխանում իրականությանը։

Հարգանքով՝ Գրիգորի Անդրանիկի Պողոսյան»,- գրել է նա: