կարևոր
2212 դիտում, 2 տարի առաջ - 2020-12-19 17:09

Նիկոլ Փաշինյանը սգո օր հայտարարելով՝ այս օրը ևս օգտագործեց իր քաղաքական շահերի համար․ Իշխան Սաղաթելյան

Նիկոլ Փաշինյանը սգո օր հայտարարելով՝ այս օրը ևս օգտագործեց իր քաղաքական շահերի համար․ Իշխան Սաղաթելյան

Ձեր ցա՛վը տանեմ, մենք ձեզ հավատում ենք՝ բռո՛ւնցք դառեք, ոտքի՛ կանգնեք, փրկե՛ք մեր հայրենիքը։ Այս մասին կոչ արեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը Հայրենիքի փրկության շարժման հրավիրած հանրահավաքի ժամանակ։

«Մեր սուգը կտևի երկար և հավերժ, եթե չպայքարենք։ Մենք հանձնվելու իրավունք չունենք, մենք հանձնելու հայրենիք չունենք, մենք պետք է ոտքի կանգնենք, մենք պետք է վերականգնենք մեր արժանապատվությունը, մենք ունենք այդ ռեսուրսը, հետևաբար չենք ընկճվում, գնում ենք առաջ»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։

Նիկոլ Փաշինյանը, նրա խոսքով, այսօր հայտարարելով սգո օր, այսօրը ևս օգտագործեց իր նպատակների համար․ նա կրկին երկիրը տանում է ցնցումների հանուն իր աթոռի, նրա համար իր աթոռը շատ ավելի թանկ է, քան մեր երկրի կայունությունը։ Սաղաթելյանն ասաց, որ երկու օր ողջ պետական ապարատը լծված է Նիկոլ Փաշինյանի այսօրվա շոուի համար մարդ ապահովելուն, մինչդեռ այդ նույն մարդիկ այդքան ժրաջանությամբ չեն զբաղվել ոչ փախստականների, ոչ գերիների հարցով։

«Այս մարդուն պետք է հեռացնենք, որ փրկենք հայրենիքը»,-հայտարարեց Իշխան Սաղաթելյանը։

Նա նշեց, որ մեր բոլորի նպատակն է կասեցնել մեր երկրի անկումը, կանխել մեր պետական ինստիտուտների քայքայումը, պաշտպպանել մեր երկրի սահմանները և անվտանգությունը, կանխել սոցիալ-տնտեսկան կոլապսը և հումանիտար աղետը, և վերջապես, մեր երկում հաստատել կայունություն, համախմբել և կառուցել մեր երկիրը։

«Այս ճանապարհին կա մեկ խոչընդոտ, չարորակ ուռուցք՝ դա գերագույն գլխավոր դավաճանն է, որին պետք է հեռացնենք և կառուցենք մեր երազած հայրենիքը»,-ասաց Սաղաթելյանը։

Նշեց, որ սա անելու համար, ինչպես պայմանավորվել էինք, երեքշաբթի պետք է անենք գործադուլ, դասադուլ, բողոքի զանգվածային ակցիաներ․ «Երեքշաբթի ժամը 12։00-ին հանրահավք է լինելու Հանրապետության հրապարակ՝ շրջափակելու ենք կառավարության և այլ նախարարությունների շենքերը։ Այս կառավարության գործունեությունը միայն չարիք է բերում, այս կառավարության որոշումները հակապետական են և, հետևաբար, ավելի անվտանգ կլինի, որ այդ աթոռները մնան դատարկ, քան աշխատեն մեր ժողովրդի դեմ»։