կարևոր
552 դիտում, 6 ամիս առաջ - 2020-12-19 16:34

Պատերազմը չկա, բայց շարունակում ենք տալ և տալ․ Վազգեն Մանուկյան

Պատերազմը չկա, բայց շարունակում ենք տալ և տալ․ Վազգեն Մանուկյան

Այս պատերազմը կարող էր չլինել, մեծ տգիտություն կամ մեծ դավաճանություն էր պետք, որ հնարավոր լիներ բոլոր բանակցությունները տապալել, բոլոր դաշնակիցներին կորցնել, գրգռել դիմացինին։ Այս մասին ասաց Հայրենիքի փրկության շարժման առաջադրած՝ վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը շարժման հանրահավաքի ժամանակ։

Նա պատերազմը անվանեց տարօրինակ, բայց նշեց, որ շատերը այն անվանում են ծախված պատերազմ։

«Երբեմն ասում են 2,5 տարին քիչ է, 90 թ-ին մենք 2,5 տարում զրոյից սարքեցինք բանակ ու խայտառակ պարտության մատնեցինք Ադրբեջանին»,-ասաց նա։

Նաշեց, որ այս նույն վիճակում այն ժամանակ Ադրբեջանն էր՝ խայտառակ պարտություն էր կրել։

«Եվ ինչ վիճակում մենք հայտնվեցինք այսօր՝ անիշխանություն, անտերություն, պատերազմը չկա, բայց շարունակում ենք տալ և տալ։ Եթե այսպես շարունակվի, շուտով Հայաստանը կա՛մ կվերանա քարտեզից, կա՛մ կդառնա այնպիսի մի խղճուկ բան, որ ոչ մի նշանակություն չենք ունենա աշխարհի համար»,-ասաց նա։

Նա հայտարարեց, որ 1988 թ-ին Արցախի հարցով մենք նորից մտել էինք պատմական ասպարեզ, դարձել պետություն, որի հետ պետք էր հաշվի նստել, Ցեղասպանությունը ընդունում էին նաև հաշվի առնելով, որ կա հզոր Հայաստան։ Մինչդեռ Փաշինյանը մեզ տանում է հակառակ ուղղությամբ։

«Ես համոզված եմ, մենք նորից ոտքի ենք կագնելու և նորից կարողանալու ենք մեր իրավունքները պաշտպանել՝ ինչքան շուտ, այնքան լավ»,-ասաց Վազգեն Մանուկյանը։

Նա նշեց, որ սա է զոհվածների պատգամը և հանրահավաքի մասնակիցները երդվեցին այդ պատգամը կատարել։