Ես երբեք չէի ցանկանա այստեղ կանգնած լինել՝ այն էլ այսպիսի հարցով: Այս մասին հանրահավաքին իր ելույթում ասաց Տ. Միքայել եպիսկոպոս Աջապահյանը:
«Ես և երևի շատերը 2020 թվականի նոյեմբերի 9-ի գիշերը կհամարեն իրենց ամենադժբախտ օրը, հասկացողները կհամարեն, չհասկացողները չեն համարի, կհասկանան նրանք, ովքեր գիտեն հայրենիք կորցնելն ինչ է նշանակում: Իմ ցանկությունն այն է, որ մեր հայրենիքի ամբողջականության խաթարման պատասխանատուն հեռանա և մեզ հնարավորություն թողնի մեր մեջքը շտկելու»,-ասաց նա և նշեց, որ մենք 84 օր է՝ սգի մեջ ենք՝ ամեն զինվորի համար մղկտալով, ամեն թիզի համար մղկտալով:
«Ես քաղաքականությամբ զբաղվելու ցանկություն չունեմ, բայց հայրենիքի կորստի հետ հաշտվելու հնարավորություն չունեմ: Ես իմ ապրած տարիների իմաստն եմ կորցրել, իմ հպարտությունն եմ կորցրել»,-ասաց նա և նշեց, որ ամեն օրը, երբ Նկոլ Փաշինյանը մնում է, ավելի ենք խրվում ճահճի, կեղտի մեջ,-ասաց նա: