կարևոր
2501 դիտում, 10 ամիս առաջ - 2020-12-19 16:05

Նիկոլը չէր գնացել Եռաբլուր սգալու, նա գնացել էր տղերքի գերեզմանները պղծելու և որպեսզի ցույց տա, որ ինքը թրքաբարո միակ դուրսպրծուկը չէ․ Անդրանիկ Թևանյան

Նիկոլը չէր գնացել Եռաբլուր սգալու, նա գնացել էր տղերքի գերեզմանները պղծելու և որպեսզի ցույց տա, որ ինքը թրքաբարո միակ դուրսպրծուկը չէ․ Անդրանիկ Թևանյան

«Պոլիտէկոնոմիկա» հետազոտական ինստիտուտի ղեկավար Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Թուրքական 5-րդ շարասյունը

Բախումներ Եռաբլուրում։ Դա աննախադեպ բան է։ Դա թուրքական ծրագիր էր։ Կապիտուլյացիայի շարունակությունն էր։

Նիկոլը չէր գնացել Եռաբլուր սգալու։ Նա գնացել էր պղծելու և դա իր մոտ ստացվեց։ Նա գնացել էր, որպեսզի ցույց տա, որ ինքը թրքաբարո միակ դուրսպրծուկը չէ։ Իր նման էլի կան՝ բերովի կամ կամովի։

Նա գնաց տղերքի գերեզմանների վրայով քայլելու ու իր հետ եկածների սմբակներով շիրիմները կոխկրտելու համար։

Այսօրվա թուրքական երթի միակ դրական կողմն այն էր, որ ամբողջությամբ տեսանք, թե Թուրքիան ու Ադրբեջանը որքան հետևորդներ ունեն մեզ մոտ։ Թրքաբարո դուրսպրծուկները շատ չէին որպես իշխանությանը սատարող ամբոխ, բայց անամոթության աստիճանի շատ էին որպես թուրքական երթի մասնակիցներ ու կապիտուլյացիան ողջունողներ։

Ահագին գործ կա անելու»։