18.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.79 -0.17 | |
GBP | 489.18 -1.95 | |
EUR | 412.81 -0.13 | |
GEL | 145.57 +0.52 | |
RUB | 6.83 +0.13 |
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Կառավարության նախաձեռնած սգո երթը քիչ առաջ հասավ Եռաբլուր:
Առավոտից այնտեղ հավաքված ազատամարտիկներն ու զոհվածների հարազատները նրան դիմավորեցին «Նիկոլ դավաճան, Նիկոլ թուրք» վանկարկումներով:
Նշենք, որ Փաշինյանը ամբողջ երթի ժամանակ շրջապատված էր անվտանգության աննախադեպ մեծ թվով աշխատակիցներով, իսկ երթի դիմացից գնում էին զրահապատ մեքենաներ: Մինչեւ երթը կհասներ Եռաբլուր պանթեոն բերվեցին մեծ թվով ոստիկանության աշխատակիցներ, այդ թվում` կարմիր բերետավորներ:
Եռաբլուրում այս պահին լարված վիճակ է, Փաշինյանին հավաքված բազմության միջով, ուժեղացված անվտանգության օղակի մեջ առած:
Տեսանյութը՝ Mediaport տելեգրամյան ալիքի։