կարևոր
2044 դիտում, 3 տարի առաջ - 2020-12-19 13:17

Թուրքիայում ութ մարդ է մահացել հիվանդանոցում բռնկված հրդեհի պատճառով

Թուրքիայում ութ մարդ է մահացել հիվանդանոցում բռնկված հրդեհի պատճառով

Թուրքիայի հարավ-արեւելքում Գազիանթեփ քաղաքի Սանկո համալսարանի հիվանդանոցում 8 մարդ է մահացել հրդեհի հետեւանքով, որը տեղի է ունեցել կորոնավիրուսով հիվանդների համար նախատեսված ինտենսիվ թերապիայի բաժանմունքում թթվածնի մատակարարման համակարգում խափանման պատճառով, փոխանցում է Anadolu գործակալությունը:

Հաղորդվում է, որ 7 մարդ մահացել են տեղում, իսկ մեկը ուրիշ հիվանդանոց տեղափոխելիս: Եվս 14 պացիենտներ, որոնք բաժանմունքում բուժում էին ստանում, տարհանվել են եւ տեղափոխվել այլ կլինիկաներ:

Հրդեհի փաստով քննություն է սկսվել: