Արցախցի փախստական այն ընտանիքներին, ում աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից հատկացվել են կացարաններ, ժամը 12։00-ին ավտոբուսներով բերելու են Հանրապետության հրապարակ՝ մասնակցելու Նիկոլ Փաշինյանի երթին։ Այս մասին հայտնում է Mediaport տելեգրամյան ալիքը։
Այդ ընտանիքներին զգուշացվել է նաև, որ երթին չմասնակցելու դեպքում մինչև օրվա ավարտն իրենք պետք է լքեն կացարանները: