կարևոր
1964 դիտում, 2 տարի առաջ - 2020-12-19 12:20

ԵՄ-ն նոր համաձայնագիր է ուզում կնքել Ադրբեջանի հետ

ԵՄ-ն նոր համաձայնագիր է ուզում կնքել Ադրբեջանի հետ

Եվրամիությունը ցանկանում է Ադրբեջանի հետ կնքել գործընկերության նոր համաձայնագիր:

Եվրամիություն-Ադրբեջան գործընկերության խորհրդի նիստից հետո կառույցի արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Ժոզեպ Բորելն ասել է, որ Եվրամիությունը ցանկանում է Ադրբեջանի հետ կնքել նոր հավակնոտ եւ համապարփակ համագործակցության համաձայնագիր՝ հիմնված ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների հարգանքի վրա:

Բորելի խոսքով՝ սա կնպաստի Ադրբեջանի տնտեսության դիվերսիֆիկացմանը եւ Եվրոպայի հետ առեւտրային հարաբերությունների զարգացմանը: Բրյուսելը նաեւ պատրաստ է աջակցել ու ձեւավորել Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարաժամկետ կարգավորումը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ սերտ համագործակցությամբ: