կարևոր
560 դիտում, 1 տարի առաջ - 2020-12-19 12:00

Դրոշներն իջեցվում են. Հայաստանում և Արցախում սգո օրեր են

Դրոշներն իջեցվում են. Հայաստանում և Արցախում սգո օրեր են

Դեկտեմբերի 19-ից 21-ը Հաայստանի և Արցախի Հանրապետություններում հայտարարված է եռօրյա սուգ՝ ի հիշատակ Հայրենիքի պաշտպանության համար զոհված  նահատակների:

Համաձայն Դրոշի մասին ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի՝ Հայաստանի Հանրապետության դրոշն իջեցվում է պաշտոնապես հայտարարված սգո օրերին կամ սգո արարողությունների ժամանակ` մինչև դրոշաձողի մեջտեղը: Դրոշի վերևի մասում ամրացվում է սև ժապավեն, որի երկարությունը հավասարեցվում է դրոշի երկարությանը:

Իսկ Հեռուստատեսության և ռադիոյի մասին ՀՀ օրենքի 22-րդ հոդվածով՝ Պետության կողմից հայտարարված սգո օրերին գովազդի և զվարճալի հաղորդումների հեռարձակումը հեռուստառադիոընկերությունների կողմից արգելվում է: