կարևոր
2007 դիտում, 2 տարի առաջ - 2020-12-19 11:59

Միացյալ Նահանգները փակում է Ռուսաստանի Վլադիվոստոկ ու Եկատերինբուրգ քաղաքներում իր երկու գլխավոր հյուպատոսարանները

Միացյալ Նահանգները փակում է Ռուսաստանի Վլադիվոստոկ ու Եկատերինբուրգ քաղաքներում իր երկու գլխավոր հյուպատոսարանները

Միացյալ Նահանգները փակում է Ռուսաստանի Վլադիվոստոկ ու Եկատերինբուրգ քաղաքներում իր երկու գլխավոր հյուպատոսարանները:

Հյուպատոսարանների աշխատանքը դադարեցնելու որոշումն ընդունել է պետքարտուղար Մայք Պոմպեոն՝ դաշնությունում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Սալիվանի հետ խորհրդակցություններից հետո:

Նշենք նաեւ, որ ամերիկացի լրագրող Մարկ Լեւինին տված հարցազրույցում Պոմպեոն Ռուսաստանին «ԱՄՆ-ի թշնամի» է անվանել: Մասնավորապես, նա ասել է.

«Ինձ անընդհատ հարցնում են՝ ով է մեր թշնամին, ու դրա պատասխանը հետեւյալն է՝ ով ցանկանում է խարխլել մեր կենսակերպը, մեր պետությունը, ժողովրդավարական հիմնարար սկզբունքները: Ռուսաստանը մտնում է այդ ցուցակի մեջ»: Պոմպեոն նաեւ միանգամայն իրական է անվանել հաղորդավարի պնդումն առ այն, որ Ռուսաստանը միջուկային մեծ հրթիռներ է ուղղում Միացյալ Նահանգների կողմը: