կարևոր
536 դիտում, 9 ամիս առաջ - 2020-12-19 11:16

ԽՍՀՄ քարտեզները գծվում էին շեղումներով. Արա Գալոյան

ԽՍՀՄ քարտեզները գծվում էին շեղումներով. Արա Գալոյան

Տնտեսագետ, «Պոլիտէկոնոմիա» հետազոտական կենտրոնի տնտեսական մեկնաբան Արա Գալոյանը գրում է.

«Խորհրդային տարիներին սպայի մակարդակում զինվորական գործի հետ առնչվածները գիտեն, որ քարտեզները գծվում էին շեղումներով: ԽՍՀՄ-ը որպես միջազգային իմպերիալիզմից «զգուշացող» երկիր իր երկաթգծերը, մայրուղիները, ձորերը, հանքավայրերը քարտեզների վրա պատկերում էր շեղումներով:

Հատկապես մեծ շեղումներ կային սահմանամերձ տարածքների (Անդրկովկասի, Մերձբալթիկայի և այլն) քարտեզներում: Որպեսզի թշնամին պատերազմի դեպքում հստակ տեղեկություն չունենա խորհրդային ենթակառուցվածքների ու հանքերի մասին: Նույնիսկ քաղաքներն էին հնարավորության դեպքում շեղումով պատկերվում:

Ու հիմա մեր չինովնիկները մեզ համոզում են, որ Հայաստանի սահմանները ճշգրտում ենք այդ քարտեզներով:

Հետաքրքիր է թշնամին ի՞նչ «կոմպրոմատ» ունի նրանց մասին, որ մեր չինովնիկների մի մասը փորձում է բոլորիս համոզել թե ԽՍՀՄ-ում ներքին հստակ սահմաններ ունեցող ճշգրիտ քարտեզներ են եղել:

Վաղը կներկայացնեմ, թե Բելառուսը քանի տասնամյակում ճշգրտեց իր սահմանների հարցը հարևանների հետ: Եւ ավարտվել է արդյոք այդ գործընթացը»: