կարևոր
2235 դիտում, 2 տարի առաջ - 2020-12-19 11:11

Որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 29 աճյուն, երկուսը քաղաքացիական անձինք են. ԱԻՊԾ

Որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 29 աճյուն, երկուսը քաղաքացիական անձինք են. ԱԻՊԾ

Հադրութի, Ֆիզուլիի և Ջաբրայիլի շրջաններում որոնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է 27 զինծառայողի աճյուն և 2 քաղաքացիական անձանց մարմիններ: Այս մասին Yerkirmedia.am-ի հետ զրույցում հայտնեց Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադեւոսյանը:

«Երեկ որոնողական աշխատանքների արդյունքում 29 աճյուն է հայտնաբերվել որոնցից երկուսը քաղաքացիական անձինք են: Նրանք Հադրութի շրջանի Տող գյուղից են, երկուսն էլ տղամարդ են: Այսօր որոնողական խմբերը աշխատելու են Հադրութում, Ջաբրայիլում, Իշխանաձորում և Որոտանում»,- հայտնեց Թադևոսյանը:

Մինչ օրս ընդհանուր առմամբ դուրս է բերվել 998 մարմին: