կարևոր
1526 դիտում, 2 տարի առաջ - 2020-12-19 10:24

Հատուկ նշանակության բժշկական ստորաբաժանումի կողմից Արցախի ավելի քան 700 բնակիչ ստացել է բժշկական օգնություն

Հատուկ նշանակության բժշկական ստորաբաժանումի կողմից Արցախի ավելի քան 700 բնակիչ ստացել է բժշկական օգնություն

Ռուսական խաղաղապահ զորախմբի կազմից հատուկ նշանակության բժշկական ջոկատը շարունակում է օգնություն ցուցաբերել տեղի բնակչությանը ինչպես Ստեփանակերտում, այնպես էլ Լեռնային Ղարաբաղի այլ բնակավայրերում: Այս մասին հաղորդում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

Անցած օրվա ընթացքում ռուս զինվորական բժիշկները օգնություն են ցուցաբերել Ճարտար բնակավայրի 95 բնակիչների։

Լեռնային Ղարաբաղի ավելի քան 700 բնակիչներ ստացել են բուժօգնություն ՌԴ պաշտպանության նախարարության դաշտային հոսպիտալում, այդ թվում 79 երեխա:

Նշվում է, որ տեղի բնակիչները սովորաբար դիմում են տարբեր սուր քրոնիկ հիվանդությունների, սրտանոթային և էնդոկրին համակարգերի հիվանդությունների, ինչպես նաև ատամնաբուժական խնամքի հարցով: Ըստ Պաշտպանության նախարարության ԼՂ-ում գործում են ավելի քան 60 ռազմական վիրաբույժներ, անեսթեզիոլոգներ, վերակենդանացման մասնագետներ, թերապևտներ և համաճարակաբաններ:

Ավելի վաղ МОСН ստորաբաժանումները Իլ-76 ռազմատրանսպորտային ինքնաթիռներով տեղափոխվել էին Խաբարովսկ քաղաքի օդանավակայաններից Երևան, Երևանից էլ՝ Ստեփանակերտ: