կարևոր
1576 դիտում, 3 տարի առաջ - 2020-12-18 23:20

Ղարաբաղում ականի պայթյունի հետևանքավ ռուս սպա է զոհվել

Ղարաբաղում ականի պայթյունի հետևանքավ ռուս սպա է զոհվել

Լեռնային Ղարաբաղի Շուշի քաղաքի մոտակայքում ականազերծման միջազգային կենտրոնի ականազերծման խմբի սպա է զոհվել, հաղորդում է Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը:

«Շուշի քաղաք տանող ճանապարհահատվածի ականազերծումն իրականացնելիս ականի պայթյուն է տեղի ունեցել։ Ռուս զինծառայողը ծանր վիրավորում է ստացել, հոսպիտալ տեղափոխելու ճանապարհին նա մահացել է ստացած վնասվածքներից», - նշված է գերատեսչության տարածած հայտարարությունում: