կարևոր
630 դիտում, 10 ամիս առաջ - 2020-12-18 22:24

Ազատոճային ըմբիշ Վազգեն Թևանյանը դարձավ Աշխարհի գավաթի անհատական խաղարկության ոսկե մեդալակիր

Ազատոճային ըմբիշ Վազգեն Թևանյանը դարձավ Աշխարհի գավաթի անհատական խաղարկության ոսկե մեդալակիր

Բելգրադում ընթացող մրցաշարի եզրափակչում Թևանյանը գոտեմարտել է Հունգարիայի ներկայացուցիչ Իսմայիլ Մուսուկաևի դեմ և 9։1 հաշվով հաղթանակ տոնել։ Ազատոճային ըմբիշ Վազգեն Թևանյանը (65 կգ) դարձել է Աշխարհի գավաթի անհատական խաղարկության ոսկե մեդալակիր։

Սա Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի երրորդ մեդալն է Աշխարհի գավաթի խաղարկությունում․ երեկ արծաթե մեդալ է նվաճել Արսեն Հարությունյանը (57 կգ), իսկ Արման Անդրեասյանը (70 կգ) դարձել է բրոնզե մեդալակիր։ Մեր մարզիկը բրոնզե մեդալի համար պետք է պայքարեր ռուս ըմբիշի հետ, սակայն վերջինս հրաժարվել է պայքարից ոտքի վնասվածքի պատճառով:

Հիշեցնենք նաև, որ ավելի վաղ հունահռոմեականներից Աշխարհի գավաթում արծաթե մեդալակիր է դարձել Մալխաս Ամոյանը (72 կգ), իսկ Սլավիկ Գալստյանը (63 կգ) նվաճել է բրոնզե մեդալ: