24.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.56 -2.26 | |
GBP | 502.73 +1.12 | |
EUR | 430.54 -0.94 | |
GEL | 139.14 -0.83 | |
RUB | 7.67 -0.07 |
Համազգայինի Երևանի գրասենյակի նախաձեռնությամբ այսօր Կինոյի և թատրոնի պետական ինստիտուտի դահլիճում նշվեց մեր ժամանակի մեծերից՝ բանաստեղծ Ռազմիկ Դավոյանի ծննդյան 80-ամյակը։ Նրա գրական ժառանգության և հասարակական գործունեության մասին խոսեցին անվանի մտավորականներ՝ գրականագետ Դավիթ Գասպարյանը, գրող-հրապարակախոս Ռոլանդ Շառոյանը, բանասիրական գիտությունների թեկնածու դոցենտ Վարդան Պետրոսյանը և ուրիշներ։
Միջոցառումը բացվեց Արցախյան գոյամարտում նահատակված հերոսների հիշատակը մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք մատուցելու արարողակարգով։
ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանը գնահատելով գրողի վաստակը՝ փաստեց, որ այս օրերին նման միջոցառումները ևս մեկ հավաստումն է մեր անկոտրում կամքի։
Միջոցառման եզրափակիչ հատվածում Համազգայինի կենտրոնական վարչության ատենապետ՝ Մկրտիչ Մկրտիչյանը խոսելով Ռազմիկ Դավոյան մարդու և գրողի մասին, գնահատեց նրա վաստակը նաև Համազգայինի Երևանի գրասենյակի հիմնադրման գործում նրա անգնահատելի դերի մասին և այդ վաստակի գնահատումը Կենտրոնական վարչության կողմից հուշամեդալի հանձնումն էր: