կարևոր
649 դիտում, 11 ամիս առաջ - 2020-12-18 21:57

Առողջ սննդի ամենատարածված տեսակները

Առողջ սննդի ամենատարածված տեսակները

Yerkirmedia.am-ը առանձնացրել է առողջ սննդի ամենատարածված տեսակցներից մի քանիսը․

Վարսակի շիլա

Բջջանյութով (ֆիբերով) հարուստ այս շիլան չափազանց օգտակար է: Այն նվազեցնում է սրտի հիվանդությունների հավանականությունը 10%-ով: Այն կարող է նվազեցնել շաքարախտի հավանականությունը: Նման արդյունքի հասնելու համար պետք է օրական կես բաժակ վարսակ ուտել, սակայն նախընտրելի է առանց քաղցրի: Այն օգտագործում են նաև օգտագործել որպես խավարտ` ձկան կամ հավի մսի համար:

Ձու

Ձվի դեղնուցը պարունակում է կարևոր, սակայն դժվար գտնվող սննդանյութեր, ինչպիսիք են խոլինը (ինչը նվազեցնում է կրծքի քաղցկեղի հավանականությունը) և անտիօքսիդանտները: Չնայած նրան, որ ձվի դեղնուցը մեծացնում է սիրտանոթային հիվանդությունների հավանականությունը, ակնհայտ է, որ շատերիս համար այն ավելի օգտակար է, քան վնասակար: Սրտային հիվանդություններ ունեցող մարդիկ պետք է նվազեցնեն ձվի դեղնուցի օգտագործումը շաբաթական մինչև երկուսը, իսկ մյուսները կարող են օրը մեկ ձու ուտել: Խորհուրդ է տրվում ձվածեղ պատրաստելիս օգտագործել ձվի 1 դեղնուց և 2 սպիտակուց։

Ավոկադո

Օհայոյի համալսարանի հետազոտության համաձայն՝ աղցանին կամ այլ ուտեստին ավոկադո ավելացնելով՝ մեծանում է կարոտինի և սրտի հիվանդությունները կանխարգելող այլ բաղադրիչների յուրացմասն աստիճանը: Այն հարուստ է նաև ֆոլաթթվով և պոտասիումով: Քաշի ավելացումից խուսափելու նպատակով ավոկադոն պետք է օգտագործել յուղի կամ պանրի փոխարեն:

Կարմիր պղպեղ

Կարմիր պղպեղը C վիտամինի ամենալավ աղբյուրն է: Այս վիտամինն օգտակար է մաշկի և իմունիտետի համար:C վիտամին ընդունողներն ավելի քիչ կնճիռներ ունեն: Վիտամին C-ն նվազեցնում է ծնկների ցավը՝ պաշտպանելով դրանք արտրիտից:

Տավարի միս

Տավարի միսը երկաթի` հեշտ յուրացվող լավագույն աղբյուրներից է: Օրական ընդամենը 28 գրամ տավարի միսն օրգանիզմին մեծ հնարավորություն կտա մյուս աղբյուրներից ավելի լավ յուրացնել երկաթը: Այն պարունակում է նաև ցինկ, ինչի նույնիսկ չնչին պակասը կարող է վատացնել հիշողությունը, և B վիտամին, որն օգնում է օրգանիզմին սնունդը փոխակերպել էներգիայի: