Ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները, իրացնելով օպերատիվ ճանապարհով ձեռք բերած տվյալները, Ավան վարչական շրջանում դեկտեմբերի 17-ին հայտնաբերել ու բաժին բերման են ենթարկել 33-ամյա մի տղամարդու, որը Մալաթիայի բաժնի կողմից հետախուզվում էր առանձնապես խոշոր չափի յուրացում կամ վատնում կատարելու մեղադրանքով։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից։
Տղամարդը ներկայացվել է տարածքային քննչական բաժին։