կարևոր
433 դիտում, 4 ամիս առաջ - 2020-12-18 21:07

Արցախում ընդհանուր առմամբ վնասվել է շուրջ 2800 օբյեկտ, որից մոտ 250-ը վերականգնման ենթակա չեն

Արցախում ընդհանուր առմամբ վնասվել է շուրջ 2800 օբյեկտ, որից մոտ 250-ը վերականգնման ենթակա չեն

Սեփանակերտ քաղաքում և հանրապետության մյուս բնակավայրերում պատերազմի հետևանքով կան բազմաթիվ ավերածություններ։ Այս մասին հայտնում են ԱՀ քաղաքաշինության նախարարությունից։

Պատերազմը ահռելի վնասներ է պատճառել ոչ միայն Ստեփանակերտին, այլև Արցախի բազմաթիվ բնակավայրերի: Անմիջապես հրադադարից հետո  շինարարական  աշխատանքներ են իրականացվում Արցախի ողջ տարածքում: Ավերված շենք-շինությունների գույքագրման և շինարարական աշխատանքներն ընթանում են իրար զուգահեռ, որպեսզի հնարավորինս սեղմ ժամկետում վնասները վերականգնվեն:

Ընդհանուր առմամբ վնասվել է շուրջ 2800 օբյեկտ, որից մոտ 250-ը վերականգնման ենթակա չեն:

Շինաշխատանքներին ընդգրկված են տարբեր շինարարական կազմակերպություններ։