կարևոր
3798 դիտում, 2 տարի առաջ - 2020-12-18 20:55

Հիշատակի երթը դեպի Եռաբլուր՝ լուսանկարներով (ՖՈՏՈՇԱՐՔ)

Հիշատակի երթը դեպի Եռաբլուր՝ լուսանկարներով (ՖՈՏՈՇԱՐՔ)

Հայաստանյան արտախորհրդարանական և խորհրդարանական ուժերի և բազմաթիվ քաղաքացիների մասնակցությամբ, ինչպես նախապես հայտարարված էր, Գարեգին Նժդեհի հրապարակից՝ ժամը 18։30-ից մեկնարկեց հարգանքի երթ՝ դեպի Եռաբլուր զինվորական պանթեոն, որտեղ ամփոփված են մերօրյա հերոսները։

Հիշեցնենք, որ ընդդիմադիր ուժերը շարունակում են պահանջել Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Երթերի, հանրահավաքների միջոցով նրանք պահանջում են վարչապետի և կառավարության հրաժարականը։

Հավելենք, որ դեկտեմբերի 19-ին՝ ժամը 15:00-ին, Ազատության հրապարակում տեղի կունենա հանրահավաք, որից հետո՝ Հիշատակի երթ դեպի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի։

Լուսանկարները՝ Mediaport տելեգրամյան ալիքի և Photolur-ի