կարևոր
905 դիտում, 1 տարի առաջ - 2020-12-18 19:31

Բորտնիկովն ու Ալիևը քննարկել են ԼՂ վերաբերյալ համաձայնագիրը

Բորտնիկովն ու Ալիևը քննարկել են ԼՂ վերաբերյալ համաձայնագիրը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ընդունել է Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովին, կողմերը քննարկել են Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ համաձայնագիրը: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Հանդիպմանը քննարկվել է տարածաշրջանում առկա իրավիճակը, հակամարտության կարգավորումը, եռակողմ համաձայնագրի կետերի կատարումը» - ասված է Ալիևի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։

Հաղորդագրության համաձայն, զրույցի ընթացքում քննարկվել են Ադրբեջանի և Ռուսաստանի միջև անվտանգության ոլորտում համագործակցությանն առնչվող հարցեր:

Նշենք, որ ավելի վաղ Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը եղել է Երեւանում: