24.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.56 -2.26 | |
GBP | 502.73 +1.12 | |
EUR | 430.54 -0.94 | |
GEL | 139.14 -0.83 | |
RUB | 7.67 -0.07 |
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցել ԱՊՀ ղեկավարների խորհրդի հերթական, այս անգամ հեռավար անցկացված նիստին:
Վարչապետի խոսնակ Մանե Գեւորգյանի փոխանցմամբ՝ որոշումը պայմանավորված էր Փաշինյանի հոր մահվան հանգամանքով:
Իսկ Փաշինյանի բացակայությունից օգտվել է Ադրբեջանի նախագահը, որը նորից մեղադրանքներ է հնչեցրել Հայաստանի հասցեին, բայց նրան հակադարձող չի եղել: Ալիեւն անգամ պաշտպանել է Նիկոլ Փաշինյանին:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին էլ իր խոսքում նշել է, որ տարածաշրջանում տեղակայված ռուս խաղաղապահներն անում են ամեն ինչ, որպեսզի իրավիճակը նորից չսրվի:
ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստից մանրամասներ է ներկայացնում Մարինե Մելիքսեթյանը: